ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ 2025 թվականի դեկտեմբերի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկան կայցելի Հայաստան։ Նա հանդիպումներ կունենա ՀՀ իշխանությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և ՆԱՏՕ-ի դաշնակից երկրների դեսպանների հետ։               
 

Ինչ-որ միջանկյալ տարբերակով համաձայնության հնարավորություն կա

Ինչ-որ միջանկյալ տարբերակով համաձայնության հնարավորություն կա
29.11.2025 | 15:21

Վերջին օրերի իրադարձությունները ուկրաինական ճգնաժամի շուրջ հուշում են, որ կարևոր իրադարձություններ են սպասվում: Ամենաթարմ տեղեկությունները Օրբան-Պուտին չորս ժամ տևած բանակցությունների և Զելենսկու աշխատակազմի ղեկավար Երմակի հրաժարականի մասին վկայում են, որ ինչ-որ միջանկյալ տարբերակով համաձայնության հնարավորություն կա: Օրբան-Պուտին անձնական մտերմությունը և Ուշակով-Ուիտկոֆ սերտ համագործակցային կապը դրական կանխատեսումների հիմք են տալիս: Օրբանը ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ պետության միակ ղեկավարն է, ով այսօր կարող է բանակցային հաղորդակցության կարևոր օղակ լինել ՌԴ-Արևմուտք առճակատման մեջ: Այդ դերակատարմանը շատ է ձգտում նաև Էրդողանը, բայց Պուտինը գերադասում է Օրբանին: Իսկ Երմակի հեռանալը նշանակում է, որ վերադասավորումներ են լինելու նաև ուկրաինական քաղաքական վերնաշենքում: Շատերը այս մարդուն համարում են երկրի ամենաազդեցիկ ստվերային դեմքը, որը, հավանաբար, առավել արմատական և անզիջում դիրքորոշում ուներ տարածքների հարցում: Նրա դիրքերը զգալիորեն թուլացան կոռուպցիոն սկանդալներից հետո: Այժմ կանխատեսելի է, որ Թրամփի 28 կետի և ԵՄ-ի առաջարկած պլանի միջանկյալ տարբերակն է քննարկվում: Իսկ Մակրոն-Մերց-Սթարմեր եռյակը, գումարած «մեծ ստրատեգ» Ուրսուլան առայժմ խաղաղասիրությամբ աչքի չընկնող հայտարարություններ են անում: Սպասենք նոր զարգացումների:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 2406

Մեկնաբանություններ